Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստը

Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստը

Այսօր Բրյուսելում տեղի կունենա Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի յոթերորդ նիստը։ Եվրոպական միության խորհրդի տարածած տեղեկատվության համաձայն՝ նիստը վարելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

ԵՄ պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ասոցացման խորհուրդը կվերանայի Վրաստան-ԵՄ հարաբերությունները ԵՄ-ին անդամակցելու դիմումի ֆոնին, կկենտրոնանա քաղաքական երկխոսության և բարեփոխումների, տնտեսական և ոլորտային համագործակցության, առևտրի և հարակից հարցերի, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա:

Եվրամիության և Վրաստանի ներկայացուցիչները կարծիքներ կփոխանակեն արտաքին և անվտանգության քաղաքականության, հատկապես տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասվում է տեղեկատվության մեջ։