ԵՄ պետական գնումների շուկան այլևս բաց է վրացական ընկերությունների համար
Եվրոպական միության պետական գնումների շուկան այլևս բաց է վրացական ընկերությունների համար։ Դա հնարավոր է դարձել ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի կողմից ավելի վաղ ընդունված որոշումից հետո:
Վրացական ընկերությունների համար տեսանելի է ԵՄ 27 անդամ երկրների կողմից հայտարարված պետական մրցույթների ամբողջական և թարմ ցուցակը Tenders Electronic Daily (TED) կայքում: Ամեն օր TED-ը տարբեր ոլորտների վերաբերող ավելի քան 1000 մրցույթ հրապարակում էլեկտրոնային ձևաչափով: Միավոր որոնումը թույլ է տալիս ձեռնարկություններին գտնել իրենց անհրաժեշտ մրցույթը՝ հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են պայմանագրի բնույթը և բանալի բառերը:
«Սա ձեռքբերում և կարևոր իրադարձություն է ԵՄ–Վրաստան տնտեսական հարաբերություններում, ինչպես նաև կարևոր քայլ է Վրաստանի և ԵՄ–ի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) լիարժեք իրականացման ուղղությամբ»,- ասված է Վրաստանում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրության մեջ։
Որոշումը նշանակում է, որ Եվրոպական միությունում գրանցված ընկերությունների համար էլ լիովին հասանելի են Վրաստանի կողմից հայտարարված պետական գնումների մրցույթները։ Վրաստանի էլեկտրոնային գնումների կենտրոնական համակարգն առանց սահմանափակումների բաց է ԵՄ ընկերությունների համար։
EU4Environment-ն աջակցում է Վրաստանին թափոնների կառավարման քաղաքականության ամրապնդման գործում
Վրաստանի կառավարությունը փոփոխել է թափոնների կառավարման իր ազգային ռազմավարությունը և հաստատել գործողությունների նոր ծրագիր՝ ընդլայնելով թափոնների կառավարման ոլորտում երկրի քաղաքականության շրջանակն ու հավակնությունները:
Թափոնների կառավարման ազգային ռազմավարության թարմացման և նոր Գործողությունների ազգային ծրագրի նախապատրաստման որոշումները պաշտոնապես հաստատվել են ս.թ. օգոստոս ամսին և հնարավոր են դարձել ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Environment» ծրագրի տեխնիկական աջակցությամբ:
Թափոնների կառավարման 2016-2030թթ. փոփոխված ազգային ռազմավարությունը նպատակ ունի ազգային մակարդակում սահմանել 15 տարվա կտրվածքով թափոնների կառավարման քաղաքականությունը և նպատակները և ձգտում է ապահովել լավագույն միջազգային փորձը Վրաստանում թափոնների կառավարման համակարգի մշակման գործընթացում՝ Թափոնների կառավարման եվրոպական քաղաքականության նպատակներին ու խնդիրներին աստիճանական մերձեցման միջոցով։
Եվրոպական միությունը հրապարակել է Վրաստանի հետ ասոցացման գործընթացին նվիրված իր ամենամյա զեկույցը, որը գնահատում է անցած տարվա ընթացքում Վրաստանի առաջընթացը ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի շրջանակներում բարեփոխումների իրականացման գործում: Հրապարակումը նախորդում է ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի հաջորդ նիստին, որը նախատեսված է 2022 թվականի սեպտեմբերի 6-ին:
«Վրաստանը շարունակել է իր բարեփոխումների ուղին դժվարին պայմաններում՝ ՔՈՎԻԴ-19-ից իր սոցիալ–տնտեսական վերականգնման, լարված քաղաքական միջավայրի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատերազմի ֆոնին։ Այնուամենայնիվ մենք հետընթաց ենք նկատել օրենքի գերակայության, կառավարման և մարդու իրավունքների առանցքային ոլորտներում»,– ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ շարունակելով. «Քանզի Վրաստանը մուտք է գործում ԵՄ-ի հետ իր հարաբերությունների նոր փուլ՝ իր եվրոպական հեռանկարով հանդերձ, նա պետք է պատասխանատու և բարեխիղճ մոտեցում ցուցաբերի, որը կհամապատասխանի իր հռչակած նպատակներին և իր քաղաքացիների նկրտումներին»։
Հիմնական բացահայտումներ
Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) և Եվրոպական հանձնաժողովի ծառայությունների կողմից պատրաստված զեկույցը ցույց է տալիս, որ ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագիրը շարունակում է լինել բարեփոխումների շարժիչ ուժը: Ընդհանուր առմամբ, Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շրջանակներում ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու գործընթացը լավ է ընթանում և հաջողված է: Ներառական և կանաչ աճը շարունակում է լինել ԵՄ-Վրաստան համագործակցության կենտրոնական տարրը: 2021 թվականին ԵՄ-ն շարունակել է ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված օգնության տրամադրումը և նպաստել է ուժեղ և կայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ հիմք դնելով Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացմանը։
«Սակայն 2021 թվականին եղան երկրի ժողովրդավարական հիմքերը խարխլել սպառնացող մարտահրավերներ, ինչպես նաև հետընթաց արձանագրվեց օրենքի գերակայության ոլորտում։ Սա ցույց է տալիս, որ կա նոր և լուրջ հանձնառության անհրաժեշտություն՝ հանուն ժողովրդավարական համախմբման, դատական բարեփոխումների և քաղաքական բևեռացումը նվազեցնելու, ինչպես նաև օրենքի գերակայության ամրապնդման և մասնագիտական ու բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների միջավայրի երաշխավորման: Սրանք էական առաջնահերթություններ են Վրաստանի համար՝ իր եվրոպական ճանապարհով առաջ շարժվելու համար»,- ասված է ԱԳԵԾ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում։
«Գնդակը հիմա Վրաստանի դաշտում է։ Առանցքայինը ժողովրդավարական համախմբման, դատաիրավական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի լուրջ հանձնառությունը կլինի»,- ասել է Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:
ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագիրը, որը ներառում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին, ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2016 թվականի հուլիսի 1-ին: Այն խորացնում է քաղաքական կապերը, ամրապնդում է տնտեսական կապերը և հարգում է ընդհանուր արժեքները, ինչպես նաև հիմք է հանդիսանում ԵՄ-Վրաստան համագործակցության և Վրաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար:
Դիմեք և միացեք EU4Youth-ի շրջանավարտների ցանցին։ Նոր հայտամրցույթն արդեն բաց է
ԵՄ Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) երիտասարդները հրավիրվում են դիմելու և միանալու EU4Youth-ի շրջանավարտների ցանցին՝ կապված վերջինիս նոր շրջափուլի մեկնարկի հետ։
Ցանցը համախմբում է ԵՄ-ի կողմից աջակցվող ծրագրերի երիտասարդ շրջանավարտներին, որպեսզի պահպանի և մոբիլիզացնի նրանց ոգևորությունն ու կամավորական ոգին: Սա գործնականում երիտասարդական աշխատանքով զբաղվելու և խոցելի երիտասարդների հետ (տերմինի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ) կապ հաստատելու հիանալի հնարավորություն է: Դուք նրանց կաջակցեք ձեր աշխատանքով, քանի որ այն նրանց կօգնի ավելի ակտիվ դառնալ իրենց համայնքներում և մասնակցել ԵՄ-ի հետագա շարժունակության ծրագրերին:
Ցանցի բոլոր անդամները․
Դիմումատուները պետք է՝
Ցանցը կմիավորի բաց ընթացակարգով ընտրված մինչև 90 երիտասարդների (յուրաքանչյուր մասնակից երկրից մոտ 15-ը): Դիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի սեպտեմբերի 7-ը և կարող են ներկայացվել ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ լրացնելու միջոցով։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։