
NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի կողմից վերանորոգման աշխատանքներ են տարվում Նինոծմինդայից դեպի անցակետ տանող կենտրոնական ճանապարհի վրա:
Ներկայումս ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում ճանապարհի Ժդանովական գյուղի միջով անցնող հատվածում: Աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը։
Ճանապարհաշինական ընկերության ղեկավարի տեղակալ Գիորգի Ինասարիձեի խոսքով՝ ասֆալտի հին շերտը հանվում է և փոխարինվում նոր շերտով, ասֆալտապատման աշխատանքները այսօրվա վերջ կավարտենք: Հիմնականում աշխատանքները իրականացնում ենք Ժդանովական գյուղի մեջ: Գումարի հետ կապված ես տեղեկացված չեմ ինչքան է նախատեսված: Որակի հետ կապված կարող եմ հավաստիացնել, որ խնիրներ չկան:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝