Ժդանովականում պատվաստում են կովերին

Ժդանովականում պատվաստում են կովերին

Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում բնակիչների ցանկությամբ պատվաստում են անասուններին՝ բռնկված հիվանդության դիմաց։ Ինչպես նշեց տեղի անասնաբույժ Արտյոմ Բաբաջանյանը սա պետական ծրագիր չէ։ Պատվաստում են այն կովերին, որոնց տերերը ցանկություն են հայտնում պատվաստել իրենց անասուններին որպեսզի խուսափեն հիվանդությունից։ Բացի այդ նա հավելեց, որ պատվաստումը իրականացվում է միայն ժդանովականում, քանի որ հիվանդության դեպքեր միայն գրանցվել են այստեղ։

Անասնաբույժը նշեց, որ այս պատվաստումը հիվանդության կանխարգելիչ միջոցառում է, պատվաստելուց հետո կովերը 25 օր չեն հիվանդանում։

Ինչ վերաբերվում է հիվանդության տեսակին, ապա Արտյոմ Բաբաջանյանը նշեց, որ հիվանդությունը առաջ է գալիս տզերի խայթոցից։ Խայթոցից հետո կովերի արյան մեջ ձվադրում է առաջնում և արագ բազմանում են մակաբույծները, որոնք էլ իրենց հերթին ախտահարում են հիմնականում կովերի որոշ ներքին օրգաններ։

Մեր այն հարցին թե արդյոք Սամեբայում գրանցվել է հիվանդության դեպք բժիշկը պատասխանեց, որ քիչ առաջ են եկել այնտեղից, հետազոտել են և Սամեբայում հիվանդության ոչ մի դեպք չկա։