Վրաստանում վերականգնում են պարտադիր զորակոչը

Վրաստանում վերականգնում են պարտադիր զորակոչը

Վրացական բանակում պարտադիր զորակոչը կվերականգնվի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

«Նպատակահարմար ենք համարում վերականգնել պարտադիր զինվորական զորակոչը՝ նորացված տարբերակով: Մասնավորապես, զորակոչիկները կանցնեն լիարժեք նախնական պատրաստվածություն։ Նրանց ամսական պարգևատրումը կավելանա մինչև 50 լարի, ինչպես նաև նրանք հնարավորություն կունենան օգտվել հանգստյան օրերից»,- ասել է Իզորիան՝ ամփոփելով այդ պաշտոնում իր աշխատանքի 100-րդ օրը:

Հիշեցնենք, որ Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության զորակոչը դադրեցվել էր նախկին նախարար Թինաթին Խիդաշելիի օրոք։



Opinion, pooling and voting