
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմում՝ Նինոծմինդայում, նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավորապես չի գործի ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժինը:
Բավրայի մաքսակետը փակ կլինի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-23:00-ն:
Բավրայի մաքսակետի նոր շենքը պատրաստ է շահագործման, աշխատակիցները տեղափոխվում են այնտեղ, և այդ պատճառով ժամանակ կպահանջվի նոր շենք տեղափոխելու համար։