
Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում (UNEC) կրկին կմեկնարկի «Հայոց լեզու» դասընթացը։
UNEC-ից հայտնել են, որ դասընթացի նպատակն է համակարգված կերպով հետևել հայկական ԶԼՄ-ների հրապարակումներին, պատրաստել վերլուծական նյութեր, ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալ հայերեն աղբյուրներից:
Բացի UNEC-ի աշխատակիցներից, դասընթացներին կարող են մասնակցել պետական և մասնավոր հատվածի հետազոտողները, ովքեր ունեն համապատասխան ներուժ:
Դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերին։ Փոխանցում է Առաջին լրատվականը։