Ախալցիխեի շրջանային դատարանում հերթական նիստն է տեղի ունեցել Ադիգենի Դերցելի գյուղի դպրոցի հաշվեհամարից հաշվապահի անձնական հաշվեհամարին փոխանցված գումարի գործով։ Կողմերը հանդես են եկել բացման խոսքով։ Կալանավորված՝ նախկին հաշվապահի փաստաբանը պահանջել է որպես խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով և դատավորին առաջարկել 10 հազար լարի։ Փաստաբանն ասել է, որ կալանավորը ցանկանում է փոխհատուցել դպրոցին հասցված վնասը, ինչը նա չի կարողանա անել բանտում գտնվելու ժամանակ։ Դատավոր Մայա Ջավախիշվիլին այս խնդրանքը չի բավարարել եւ 28-ամյա Ն.Ջ.-ն մնացել է կալանքի տակ։
«Իր անձնական հատկանիշներից ելնելով` նա նաև համագործակցել է հետաքննության հետ, ակնկալում ենք, որ մեղադրական դատավճռի դեպքում դատարանը մեղմ կլինի»,- ասաց կալանավորի փաստաբանը, ի պատասխան որին, դատախազը նշեց, որ Ն.Ջ.-ն չի համագործակցել հետաքննության հետ։
«Մեղադրյալը մինչեւ վերջ չի հստակեցրել տեղեկությունը, որը պահանջել է հետաքննությունը։ Այս գումարը մուտքագրվել է անձնական հաշվին, հասկանալի է, բայց ի վերջո որտե՞ղ են ծախսվել այդ գումարները։ Թե ինչ է նշանակում համագործակցելը, անհասկանալի է»,- ասել է դատախազ Թամունա Զուրաբաշվիլին։
Առաջադրված մեղադրանքում հաշվապահն ու նախկին տնօրենն իրենց մեղավոր են ճանաչում։ Տնօրեն՝ Մերաբ Բերիձեն մեղադրվում է անտարբերության մեջ, իսկ Ն.Ջ.-ն՝ իր դիրքն օգտագործելով խոշոր չափի գումար յուրացնելու մեջ։
მერაბ ბერიძე
«Մերաբ Բերիձեն խոստովանում է ու զղջում: Վստահության պատճառ դարձավ այն փաստը, որ նրանք ապրում էին մի ընտանիքում (հաշվապահը ապրում էր տնօրենի տանը) և կուրորեն վստահում էր հաշվապահին։ Նա իսկապես չէր սպասում հաշվապահից այս արարքը։ Նա ոչ մի հանցանքի մեջ մեղավոր չի ճանաչվել, և ոչ միայն ինչ-որ բան կյուրացներ, այլ ընդհակառակը, եթե ինչ-որ բան աներ, դա կաներ դպրոցի համար»,- ասել է տնօրենի փաստաբան՝ Նինո Դեմետրաձեն։
Դատախազի խոսքով՝ դպրոցի միջոցներից փոխանցումները կատարել է հաշվապահը, իսկ նպատակային ծախսերի համար պատասխանատու է եղել տնօրենը։
Միջադեպի պատճառով Մերաբ Բերիձեն շուտով ազատվել է Դերցելիի հանրակրթական դպրոցի տնօրենի պաշտոնից։ Այժմ դպրոցում աշխատում է որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
մայիսի 19-ին, Ախալցիխեի շրջանային դատարանում՝ տեղի ունեցավ դատական նիստ, Ադիգենի Դերցել գյուղում, դպրոցի հաշվապահի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափի գումարի յուրացման փաստով: Դերցելի դպրոցում հաշվապահի պաշտոնը կինը զբաղեցրել է 2016 թվականի մայիսի 20-ից մինչև 2021 թվականի մայիսի 21-ը։
Մինչեւ 2019 թվականը նրա ամսական աշխատավարձը կազմել է 260 լարի, իսկ 2019 թվականից՝ 320 լարի։
Նա իր անձնական հաշվեհամարին փոխանցել է 142 904,31 լարի:
Հիշեցնենք, որ Ադիգենի քաղաքապետարանում հանցագործության փաստը, ըստ դատախազի, շարունակվում էր երեք տարի ՝ 2019-21 թթ.: Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են մայիսի 17-ին։ tv9news.