Սամցխե-Ջավախեթիում ապօրինի ծառահատման 4 փաստ է բացահայտվել

Սամցխե-Ջավախեթիում ապօրինի ծառահատման 4 փաստ է բացահայտվել

Ազգային անտառտնտեսության գործակալության տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսին հանրապետությունում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 47 դեպք, որից 4-ը՝ Սամցխե-Ջավախեթիում:

Ընդհանուր առմամբ, Ազգային անտառտնտեսության գործակալության և բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից հանվել է 209 624 խմ տարբեր տեսակի փայտ, այդ թվում՝ 44 904 խմ վառելափայտ, եվ 164,72 խմ փայտանյութ, որը շարվելու էր Ազգային անտառտնտեսության «գործարար բակերում»:

Ըստ շրջանների՝ Կախեթիի անտառային ծառայության աշխատակիցների կողմից կատարվել է 15 խախտում, 2-ը՝ Քվեմո Քարթլի, 18-ը՝ Շիդա Քարթլի, 4-ը՝ Սամցխե-Ջավախեթի, 6-ը՝ Իմերեթի, և 2 խախտում է հայտնաբերվել Ռաչա-Լեչխումի Քվեմո Սվանեթի անտառային ծառայությունում,որոնք բացահայտվել են ծառայության աշխատակիցների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Անտառային գործակալության աշխատակիցները իրավախախտների դեմ կազմել են համապատասխան փաստաթղթեր։ Տրանսպորտային միջոցները կնիքվել են և տարվել գործակալության «գործարար բակեր»: Գործի նյութերն ուղարկվել են համապատասխան մարմիններին՝ հետագա արձագանքման համար: sknews.ge