Անչափահաս երեխաների աչքի առաջ 33-ամյա մայրը այրվել է

Անչափահաս երեխաների աչքի առաջ 33-ամյա մայրը այրվել է

Ծղալտուբոյի մունիցիպալիտետի Պատրիկեթի գյուղում ծանր այրվածքներից մի կին է մահացել: 33-ամյա կնոջ մահվան ստույգ պատճառը հայտնի չէ։

Տեղի բնակիչները չեն կարող նշել տեղի ունեցածի ստույգ պատճառը, թեև խոսում են երկու վարկածի մասին։

Ըստ նրանց՝ երեւի ամուսինը բենզին է լցրել հինգ երեխաների մորն ու հրկիզել։ Երկրորդ վարկածի համաձայն՝ կինն ինքն է վառել վախեցնելու համար։ Նրա ամուսինը փորձել է հանգցնել կրակը և նույնպես վիրավորվել։ Նա այս պահին հոսպիտալացված է։

Ինչ վերաբերում է կնոջը, ապա նա ողջ է եղել, երբ նրան տեղափոխել են կլինիկա, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Նրա մարմնի 35 տոկոսի այրվածքներ են եղել։

Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել անչափահաս երեխաների աչքի առաջ։

Փաստի առթիվ ՆԳՆ-ում հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 11 պրիմա 116 և 11 պրիմա 188 հոդվածներով։

Գործակալության տվյալներով՝ ընտանիքը ոստիկանություն չի հայտնել անցյալում բռնությունների մասին։

Դեպքի առթիվ հարցաքննվել են դեպքին ականատես ընտանիքի անդամները, կատարվում են դատավարական և քննչական միջոցառումներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ipn.ge