Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ 2022 թվականի հուլիսին Վրաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 609 կին։
Վիճակագրության համաձայն՝ զոհերի մեծ մասը (335) 25-ից 44 տարեկան են։ Դրան հաջորդում են 45-ից 60 տարեկան կանայք՝ 128 դեպք։ 14-ից 17 տարեկան դեռահասների շրջանում գրանցվել է ընտանեկան բռնության 13 փաստ։ Կենսաթոշակային տարիքի (61-ից բարձր) կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը ևս հազվադեպ չեն. միայն հուլիսին այդպիսի 78 դեպք է գրանցվել:
Ամենից հաճախ ընտանեկան բռնության զոհ են դառնում Թբիլիսիի, ինչպես նաև Քվեմո-Քարթլիի և Կախեթիի շրջանների բնակիչները։ Իրավապահ մարմիններին ամենաքիչը դիմումներ են եղել Գուրիայի, Մցխեթա-Մթիանեթիի և Սամցխե-Ջավախքի բնակիչներից:
Ըստ ՆԳՆ վիճակագրության՝ ամենից հաճախ հոգեբանական բռնության դեպքերն են, որին հաջորդում են ֆիզիկական և տնտեսական բռնությունները։