
Սահմանային ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի երկու քաղաքացու, ովքեր փորձել են մաքսանենգ ճանապարհով թմրանյութ տեղափոխել Վրաստան՝ շրջանցելով անցակետը, հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալներն ապօրինի հատել են պետական սահմանը Կարմիր կամրջի (Սադախլո անցակետ) տարածքում և Վրաստան են բերել «Ալֆա-ՊՎՊ» թմրամիջոցը։
Ամբաստանյալների տարիքը 24 եւ 28 տարեկան է։
Նախաքննությունը շարունակվում է մի խումբ անձանց կողմից պետական սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և Վրաստան ներմուծման փաստով։ Այս հանցագործությունները ենթադրում են մինչև 12 տարվա ազատազրկում։