Նինոծմինդա քաղաքում առավոտից աշխատանքներ են տարվում արագության արգելակներ տեղադելու ուղղությամբ: Դրանք կտեղադրվեն քաղաքի գլխավոր մայրուղու՝ Ազատության փողոցի երեք հատվածներում։
Աշխատանքներն իրականացնում է Ջավախավտոգզա ընկերությունը։ Ընկերության ներկայացուցիչ Գիա Ինասարիձեի խոսքով՝ քաղաքապետարանն է որոշում, թե որտեղ տեղադրել արագության արգելակներ։ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից հայտնել են, որ Նինոծմինդայում տեղադրվում են արագության արգելակները կտեղադրվեն ուսումնական հաստատությունների, դպրոցների և մանկապարտեզների մոտ։
Քաղաքի գլխավոր մայրուղու վրա տարանցիկ բեռնատարները մշտապես շարժվում են արագ։ Բնակիչները հաճախ են բողոքում, որ վարորդները մեծ արագությամբ են վարում, և դա վտանգ է ներկայացնում փողոցն անցնող հետիոտների և երեխաների համար։
Այս պահին արագության արգելակներ են տեղադրված քաղաքի Նորաշեն հատվածում՝ մանկապարտեզի հարակից մայրուղու վրա, ինչպես նաև Նինոծմինդայի թիվ 3 և թիվ 1 դպրոցների մոտակայքում: