Սամցխե-Ջավախեթիի Ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է հանցավոր խմբավորում, որի անդամները կասկածվում են մի շարք գողությունների մեջ Ախալքալաքիի և Նինոծմինդայի շրջաններում:
Հանցավոր խումբը կողոպտել էր խանութ և վճարման տերմինալներ Նինոծմինդա քաղաքում:
Բացի այդ, հետաքննությամբ հաստատվեց, որ նույն այս խմբավորման անդամներն են թալանել «Վրաստան» բանկի ծառայողական կենտրոնը, որը գտնվում է Փոկա գյուղի Արդարադատության նախարարությանը կից հասարակական կենտրոնի շենքում:
Ձերբակալվածների բնակարաններում ստուգում անցկացնելիս ոստիկանները հայտնաբերել էին գողացված իրերի մի մասը: Խմբավորման բոլոր 6 անդամներն էլ խոստովանել են իրենց մեղքը:
Փաստի առնչությամբ հարուցված է քրեական գործ, քննությունը տարվում է Վրաստանի Քրեական Օրենսդրության 177-րդ հոդվածի 2 և 3 մասով:
Բորիս Ղարսլյան