Ռուսթավի քաղաքում (Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա) կինն ընկել է երրորդ հարկի պատուհանից։ Նա մոտ 50 տարեկան է:
Ըստ լրատվամիջոցների՝ դեպքը տեղի է ունեցել երեկ։ Կինն աշխատում էր թիվ 15 միջնակարգ դպրոցում որպես հավաքարար։ Դպրոցի տնօրենը լրագրողներին հաստատել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը 3-րդ հարկի պատուհաններն էր լվանում։
Տուժածը տեղափոխվել է տեղի կլինիկա և շտապ վիրահատվել։ Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները հսկում են նրա վիճակը։