Նինոծմինդայի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքը մեկնարկել է

Նինոծմինդայի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքը  մեկնարկել է

Նինոծմինդայի շրջանում արդեն սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը: Բայց ոչ թե մասսայական, այլ մասնակի, բնակիչները դեռեւս բերքը հավաքում են մոտակա հողմասերից:

Ովքեր զբաղվում են հողագործությամբ, դժգոհում են կարտոֆիլի ցածր բերքատվությունից:

Բնակիչներից մեկի խոսքով, այս տարի բերքը քիչ է՝ համեմատած անցած տարվա հետ: «Հիմա կարտոֆիլի նախնական գինը 65-70 թեթրի արժե, ինչը շատ քիչ է: Կարտոֆիլ հավաքողների համար վճարում ենք 50 լարի, իսկ բեռնողների օրվա վճարը կազմում է 70 լարի: Այս տարի ակնկալիք ունեինք լավ բերք, սակայն շատ քիչ է, մեր ծախսածի 30% -ը չի կազմում: Անցած տարի ամենա վատ արտից ստանում էինք 25 տոննա կարտոֆիլ, իսկ այս տարի 10 -12 տոննա, ինչը շատ քիչ է», – նշեց բնակիչը:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքը մեկնարկել է

Կարդացեք նաեւ՝