
Վրաստանի դատախազությունը տեղեկացնում է Աջարիայի ավտոճանապարհների դեպարտամենտի ֆինանսահաշվապահական ծառայության նախկին ղեկավարի կալանավորման մասին։ Նա մեղադրվում է պետական փողերի յուրացման մեջ։
Մասնավորապես, հետաքննությունը կարծում է, որ մեղադրյալը, օգտագործելով կեղծ վճարային փաստաթղթեր, իր հաշվեհամարին է փոխանցել 4547 լարի։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով (դրամական միջոցների յուրացում՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, որը պատճառել է զգալի վնաս և կեղծ վճարային փաստաթղթի պատրաստում և օգտագործում)։