Վրաստանում ավտոմեքենան ճանապարհին երկար ժամանակով կայանելու համար նախատեսված տուգանքը կրկնապատկվում է, նշված է «Երթևեկության մասին» օրենքում կատարված փոփոխություններում, որը խորհրդարանը հաստատել է 81 ձայնով։
Փոփոխության համաձայն, պատժամիջոցն ավելանում է այն դեպքում, երբ մեքենան ամիսներով կամ տարիներով կայանված է (լքված է) ավտոկայանատեղիում, անհարմարություն է ստեղծում քաղաքացիների համար, ովքեր չեն կարողանում կայանել իրենց մեքենաները։
Նշենք, որ ճանապարհին տրանսպորտային միջոցը լքելու դեպքում, ըստ օրենքի փոփոխությունների, անձը կտուգանվի 100 լարիով՝ նախկին 50 լարիի փոխարեն։aliq.ge