Տեղի ունեցավ թրենինգ գյուղատնտեսական կոոպերատիվների հնարավորությունների զարգացման մասին

Տեղի ունեցավ թրենինգ գյուղատնտեսական կոոպերատիվների հնարավորությունների զարգացման մասին

Նոյեմբերի 8-ից Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կանանց սենյակում մեկնարկել են գյուղատնտեսական կոոպերատիվների վերաբերյալ թրենինգները:

Թրենինգի նպատակն է բարձրացնել գյուղատնտեսական կոոպերատիվների մասին գիտելիքները, որպեսզի տեղական կոոպերատիվները կարողանան արդյունավետ կերպով աշխատել տարբեր պետական ծրագրերի հետ: Թրենինգին մասնակցում էին գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցված են 30 կոոպերատիվ:

՛՛Գյուղատնտեսական կոոպերատիվների գործակալության հնարավորությունների զարգացում՛՛ ծրագիրը իրագործվում է Վրաստանի բոլոր շրջաններում: Տվյալ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոմիության ENPARD ծրագրով, իսկ թրենինգը անցկացնում է EVOLUXER իսպանական կազմակերպությունը և Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը:

Նախագծի շրջանակներում ծրագրվում է այցելություն դեպի Եվրոպա, որի նպատակն է փոխանակվել արտասահմանյան կոոպերատիվների աշխատանքային փորձով:
Մանրամասների մասին մեզ տեղեկություններ հայտնեց Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի մարզիչ-փորձագետ Մայա Կացիթաձեն:

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting