
Սեպտեմբերի 9-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Դարսալիան շնորհավորել է ՀՀ դեսպան Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում առկա բազմաշերտ համագործակցությանը։ Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին սերտորեն աշխատել երկկողմ օրակարգի առաջ մղման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: aliq.ge