Անցած ամառը Եվրոպայում գրանցված ամենաշոգն էր: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով կլիմայական Copernicus ծառայության հետազոտությանը։
2022 թվականի ամռանը օդի ջերմաստիճանը 0,4 աստիճանով բարձր է եղել, քան 2021 թվականին։ Օգոստոսին մայրցամաքի արևելքում հիմնականում գրանցվել է միջինից բարձր ջերմաստիճան։ Հունիսից օգոստոս ցուցանիշը զգալիորեն գերազանցել է նորման հարավ-արևմուտքում։
«Եվրոպայի շատ մասերում ռեկորդային շոգ է եղել, որը երաշտի և հրդեհների պատճառ է դարձել»,-նշել են փորձագետները։ Կլիմայագետները հիշեցրել են, որ եթե կլիմայի փոփոխության խնդիրները չլուծվեն, Եվրոպան կշարունակի նոր ռեկորդներ սահմանել ծայրահեղ բարձր ջերմաստիճանների, չոր եղանակների և հրդեհների համար:
Օգոստոսին եվրոպական երկրներում անոմալ շոգը համեմատվել է ապոկալիպսիսի սկզբի հետ։ 2022 թվականի ամռանը Ֆրանսիայում լայնածավալ անտառային հրդեհների դեմ էին պայքարում։ Շվեյցարիայում հալվել էր լեռնանցքը, որը երկու հազար տարի պատված է եղել սառույցով, իսկ Իտալիան ապրում էր իր ամենախոշոր երաշտը վերջին յոթ տասնամյակի ընթացքում: shantnews.ge