Գյուղացիներին չի գոհացնում բանջարեղենի գները

Գյուղացիներին չի գոհացնում բանջարեղենի գները

Նինոծմինդայի մունիցիպալիտետում սկսվել է գազարի և ճակնդեղի բերքահավաքը։

Գազարի բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի սկզբին և տևում մինչև հոկտեմբերի կեսը։ Ի տարբերություն կարտոֆիլի, գազարն ամբողջությամբ աճեցվում է ձեռքով և շատ ավելի մեծ աշխատանք է պահանջում:

Ըստ գյուղացիների՝ այս տարի բերքատվությունն ավելի քիչ է, քան նախորդ տարի։

«Այս տարի բերքը նախորդ տարվա համեմատ քիչ է, բայց գինը նույնպես ցածր է՝ 60-80 թեթրի։ Ավելի լավ կլիներ, որ ղեկավարությունը մի տեղ հատկացներ, որտեղ բերքն առավել շահավետ վաճառվեր։ Մեր օրերում գնորդները գալիս են, գազար գնում վաճառողների տներից։ Նախկինում 10 արից ստանում էին 7 տոննան, իսկ հիմա 2 տոննա, երեւի եղանակի պատճառով, բերքատվությունն այդքան ցածր է»։ – ասում է Մ.Գոնդուրա գյուղի բնակիչ Կարապետ Համբարյանը։

Ինչպես ասում են բնակիչները, գազար աճեցնելն ավելի շատ աշխատանք է պահանջում, քան կարտոֆիլ աճեցնելը, բայց բերքատվությունը բարձր է։

Այժմ Մ.Գոնդուրա գյուղում մեր հարցումների համաձայն՝ գազարի կիլոգրամն արժե 60-80 թեթրի, իսկ ճակնդեղը՝ 50-60 թեթրի։

Նշենք, որ գազարի ու ճակնդեղի մշակությամբ հիմնականում զբաղվում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գոնդուրա գյուղական համայնքի գյուղերի բնակիչները։

Radio NOR · Сельчане недовольны ценами овощей