Վրաստանում պատրաստ են աշխատել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ

Վրաստանում պատրաստ են աշխատել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ

Վրաստանում քաղաքական գործիչները շարունակում են քննարկել ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը:

«Ռուսթավի 2»-ի ուղիղ եթերում «Վրացական երազանք»-ի անդամ Թամար Չուգոշվիլին ասել է. «Վրաստանի , իշխող ուժը պատրաստվում է ակտիվ աշխատել, որպեսզի Վրաստանի թեման ԱՄՆ-ի օրակարգում մնա : Մեր արտաքին քաղաքականության ուղին՝ տարածքային ամբողջականության վերականգնումը, ինքնիշխանության պահպանումը, հակամարտությունների խաղաղ լուծումը, ՆԱՏՕ-ին ինտեգրվելը անփոփոխ են մնում»,– հայտարարել է Թամար Չուգոշվիլին: Անդրադառնալով ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերություններին` նա նշել է, որ ԱՄՆ-ն Վրաստանի կարևոր գործընկերն է: 9-րդ գումարման Խորհրդարանի պատգամավորը հայտարարել է նաև, որ իշխող թիմը համագործակցել է ինչպես «Դեմոկրատական» այնպես էլ «Հանրապետական» կուսակցությունների հետ, և ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ ակտիվ աշխատանքները ևս շարունակվելու են:

«Ժողովրդական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն վստահ է, որ «Դոնալդ Թրամփի նախագահությունը կփոխի աշխարհը».

«Միանշանակ կփոխվեն ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, արմատապես կփոխվի համաշխարհային իրավիճակը` այդ թվում նաև մեր տարածաշրջանում: Վստահ եմ, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների ընթացքում Վրաստանին վերաբերող հարցերը տասներորդական կլինեն»,- հայտարարել է Բուրջանաձեն:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ևս ողջունել է Դոնալդ Թրամփի հաղթանակը: Նախարարի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն, որպես Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր, աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը: Ջանելիձեն նաև հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի նոր աշխատակազմի հետ և զարգացնել ռազմավարական գործընկերությունը:

«Միացյալ ազգային շարժման» անդամ, 9-րդ գումարման Խորհրդարանի պատգամավոր Սերգի Կապանաձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարության և Թրամփի վարչակազմի միջև հաղորդակցությունը ժամանակին սկսելը կարևոր է: Ընդդմիադիր կուսակցության ներսում Թրամփի հաղթանակը տագնապալից չեն համարում:

www.aliq.ge



Opinion, pooling and voting