Ժամը 04.00–ի դրությամբ իրադրությունը սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՀՀ ՊՆ խոսնակ

Ժամը 04.00–ի դրությամբ իրադրությունը սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՀՀ ՊՆ խոսնակ

Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Հայտնում ՀՀ ՊՆ-ն։ Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։

Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք պատասխան է հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում իր առջև դրված մարտական խնդիրները։
Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։