
Ժամը 05-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին չի փոխվել, նշում է ՊՆ-ն։
Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ։
Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր։ Հայկական կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։