Նինոծմինդայի նորարարական գիտելիքի կենտրոնը սկսել է դասընթացներ RDYE (Գյուղական զարգացում երիտասարդական ձեռներեցության միջոցով) ծրագրի վերաբերյալ: Այս ծրագիրն իրականացվում է Վրաստանում Mercy Corps-ի կողմից՝ Ավստրիական զարգացման համագործակցության (ADC), Liberty Bank-ի և Սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության միջազգային հիմնադրամի աջակցությամբ։
RDYE (Գյուղական զարգացում երիտասարդական ձեռներեցության միջոցով) ծրագրի նպատակն է բարելավել երիտասարդների (18-ից 35 տարեկան) ձեռնարկատիրական (բիզնես) հմտություններն ու գիտելիքները, աջակցել գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական բիզնեսներին, հեշտացնել ֆինանսական հասանելիությունը և հաստատել շուկայական կապեր:
Այս ծրագիրը կտևի 42 ամիս և իրականացվում է 18 համայնքներում։ Այդ մունիցիպալիտետներն են՝ Նինոծմինդա, Ախալքալաք, Ադիգենի, Ասպինձա, Բորժոմի, Ախալցխա, Թեթրիսծղարո, Ծալկա, Գարդաբանի, Բոլնիսի, Մառնեուլի, Ռուսթավի, Գորի, Քարելի, Կասպի, Մցխեթա, Դուշեթի, Թիանեթի։
Ծրագրում ներգրավված են Նինոծմինդայի մունիցիպալիտետից ավելի քան 70 մասնակից: Նինոծմինդայում ծրագրի համակարգող Իրինա Ղարսլյանի խոսքով, դասընթացներն անցկացվում են 6 խմբով՝ յուրաքանչյուրը 10-15 հոգի։ Յուրաքանչյուր խմբի համար կանցկացվեն երկօրյա ինտենսիվ դասընթացներ, որից հետո վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո կհայտարարվի 25 000 լարիի դրամաշնորհային մրցույթ։
Մրցույթի արդյունքում կֆինանսավորվի 50 բիզնես, իսկ հաղթողներին կտրամադրվի ոչ միայն ֆինանսական օգնություն, այլև մենթորներ, տարբեր ոլորտների փորձագետներ ներգրավելու, խորհրդատվություն և այլն։ Բացի այդ, նրանք, ովքեր չեն ֆինանսավորվի մրցույթի արդյունքում, մի կողմ չեն կանգնի։ Նրանց համար կկազմակերպվեն նաև անհատական խորհրդատվություններ։
«Դասընթացներից հետո բոլոր մասնակիցները կստանան մասնակցության համապատասխան վկայականներ»,- ասում է ծրագրի համակարգող Իրինա Ղարսլյանը։