Նոյեմբերի 6-ին Թբիլիսիում «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի աշակերտների մասնակցությամբ, որը կազմակերպվել էր Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի տնօրինության կողմից:
Առավոտյան՝ մինչ համերգի սկսվելը ուսուցիչները և աշակերտները այցելեցին Թբիլիսիի պանթեոն և ծաղիկներ դրեցին հայ գրողների և հասարակական գործիչների շիրիմներին:
Համերգի ժամանակ հնչեցին հոգևոր և ժողովրդական երգերի երգչախմբային և անհատական կատարումներ, դասական ստեղծագործություններ, ժողովրդական քառյակներ:
«Հայարտուն» մշակութային կենտրոնում Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի համերգը ավարտվեց «Հայաստան» և «Թբիլիսո» երգերով, որոնք կատարում էին «Առավոտ լուսո» և Ներսես Շնորհալիի անվան երգչախմբերի սաները:
Բորիս Ղարսլյան