Վրաստանը ստացել է Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ասոցիացիայի (ՄԶԱ) դոնոր երկրի պաշտոնական կարգավիճակ, ինչը հաստատում է երկրի հաջող համագործակցությունը աշխարհի խոշորագույն ֆինանսական հաստատության հետ, ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
ՄԶԱ-ն գումար է հատկացնում աղքատ երկրներին և ֆինանսավորվում է դոնոր երկրների ներդրումներից յուրաքանչյուր 3 տարին մեկ: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին, երբ դոնորները հատկացրել են 93 միլիարդ դոլար։
«Այսօր մեր համագործակցության տպավորիչ զարգացման պատմության ևս մեկ հաստատում. Վրաստանը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ասոցիացիայի աջակցություն ստացող երկրից վերածվել է դոնորի կարգավիճակ ունեցող երկրի»,- ասել է Խուցիշվիլին:
Վրաստանը Համաշխարհային բանկի անդամ է դարձել 1992 թվականի օգոստոսի 7-ին։ Այդ ժամանակվանից Համաշխարհային բանկը երկրին ֆինանսավորել է ավելի քան հարյուր ծրագիր՝ մոտ 4,3 մլրդ դոլար ընդհանուր գումարով։