
Բորջոմիում՝ Ռուսթավելի փողոցում, փրկարարները Քուր (Մտկվարի) գետում կնոջ դի են հայտնաբերել։ Այս մասին տեղեկություն է հաղորդում «Բորջոմի» հեռուստաընկերությունը։
Դին գետից դուրս է բերվել, իսկ տեղում դեռևս աշխատում են փորձագետները եւ ոստիկանությունը:
Ենթադրվում է, որ մահացածը տարեց կին է։ Առայժմ տեղի ունեցածի պատճառների մասին որեւէ տեղեկություն չկա:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնել) համաձայն, հարուցված է քրեական գործ: Ընթանում է հետաքննություն: