Նինոծմինդայի մունիցիպալիտետի 24 աշակերտ ստացան համակարգիչներ գերազանցիկության համար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 24 աշակերտ ստացան համակարգիչներ գերազանցիկության համար

Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը 9-րդ դասարանը (համարվում է դպրոցական կրթության բազային աստիճանը) գերազանցությամբ ավարտած 2 478 աշակերտի նվիրեց համակարգիչներ:

Կրթության և գիտության նախարարության կողմից համակարգիչներ են ստացել Նինոծմինդայի մունիցիպալիտետի 24 աշակերտ:

Համակարգիչների հանձման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բորժոմի քաղաքում:
24 աշակարտներից 10-ը ներկայացնում էին Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցը, 2-ը` Նինոծմինդայի թիվ 1 դպրոցը, 2-ը` Նինոծմինդա քաղաքի թիվ 4 դպրոցը, 2-ը Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցը, 1-ը` Գանձա գյուղի թիվ 2 դպրոցը, 4-ը` Դիլիֆ գյուղի դպրոցը և ևս 2-ը` Փոկա գյուղի դպրոցը:

Տվյալ նախագիծը ամեն տարի խրախուսում է երախաներին և նպատակ է հետապնդում աշակերտների մոտ բարձրացնել սովորելու ձգտումը, ինչպես նաև աշխատասեր աշակերտների համար հասանելի դարձնել ժամանակակից տեխնոլոգիաները:

Լուսանկարները տրամադրել են Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտները:

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting