
Ասօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ թշնամին օկուպացրել է 10 քառակուսի կիլոմետր տարածք.
«Հայաստանի տարածք թշնամին ներխուժել է, դա փաստ է, եւ մեր զինված ուժերը աշխատում են այդ ներխուժումը վերացնելու ուղղությամբ: Նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քառակուսի կմ տարածք օկուպացրել են մեր երկրից: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ եւս 10 քառակուսի կմ օկուպացրել են մեր երկրից: Բա ագրեսիա է տեղի ունեցել, եւ մենք ասում ենք, որ այդ ագրեսիան չենք ընդունելու, պետք է դուրս գան մեր երկրից: Դա մեր քաղաքական դիրքորոշումն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: