
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ՀՀ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ավարտին ասել էր. <<Ստորագրելու ենք մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ դավաճան կասի>>։
Այդ հայտարարությունից հետո Երևանում մեծ թվով մարդիկ ցույցի են դուրս եկել, պահանջելով վարչապետի հրաժարականը։
Դրանից հետո Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.
<<Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել:
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար>>: