Ինչ սահմանափակումներ են չեղարկվել դպրոցներում կապված Covid – ի հետ

Ինչ սահմանափակումներ են չեղարկվել դպրոցներում կապված Covid – ի հետ

Վրաստանում այսօր հանրակրթական դպրոցներում մեկնարկում է ուսումնական տարին։

Ի՞նչ սահմանափակումներ են չեղարկվել

Դպրոցական տարվա սկզբին Վրաստանի կրթության նախարարությունը հայտարարեց դպրոցական բուֆետների եւ ճաշարանների աշխատանքի սահմանափակումների վերացումը, որը ներդրվել է Կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Դիմակներ կրելու, դպրոցի մուտքի մոտ ջերմաստիճանի չափման կարգը եւ այլ կանոններ նույնպես չեղարկվում են:

Տասը օր դիմակներ պետք է կրեն միայն նրանք, ովքեր շփում են ունեցել հիվանդների եւ ուսուցիչների հետ ովքեր հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների հետ սերտ կապի մեջ են: Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի դեպքում աշակերտների եւ ուսուցիչների մեկուսացման խնդիրները առանձին կկարգավորվեն Առողջապահության նախարարության հրամաններով:

Բացի այդ, այս ուսումնական տարում կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման դեպքում չեղարկվել է դասարանների կամ ամբողջ դպրոցների հեռակա ուսուցման տեղափոխման երկամյա համակարգը։

Դասարաններում աշակերտների միջեւ 1 մետր հեռավորության պահպանման կանոնը ևս չողարկվել է: Թե դպրոցականների եւ թե ուսանողների համար հեռավար ձեւը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նրանք ռիսկի մեջ են, ինչը հաստատվում է բժշկական հաստատության վկայականով: