Զելենսկին վթարի է ենթարկվել

Զելենսկին վթարի է ենթարկվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վթարի է ենթարկվել. Միջադեպը տեղի է ունեցել Կիևի մերձակայքում։ Նրա մամուլի կենտրոնի ներկայացուցիչը տեղեկություն է տարածում և գրում, որ վթարի հետևանքով Զելենսկին թեթև վնասվածքներ է ստացել։

Սերգեյ Նիկիֆորովի խոսքով՝ նախագահին արդեն բժիշկները հետազոտել են, և նա լուրջ վնասվածք չի ստացել։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ դա դժբախտ պատահար է, այլ ոչ թե ահաբեկչություն։