Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանի ուղերձը աշակերտներին

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանի ուղերձը աշակերտներին

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը շնորհավորական ուղերձ է հղել աշակերտներին ուստարվա մեկնարկի կապակցությամբ։

Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Սիրելի դպրոցականներ, շնորհավորում եմ Ձեզ ուսումնական առաջին օրվա կապակցությամբ, մաղթում եմ լինեք առողջ, խելացի, բանիմաց։ Թող որ Ձեր միտքը տոգորված լինի միայն մարդկային արժեքների գնահատմամբ ու հայրենասիրությամբ։ Աստված ձեզ պահապան, բարի երթ»։