Ողբերգական դեպք Ախալքալաքում

Ողբերգական դեպք Ախալքալաքում

Ախալքալաքի Atv 12 հեռուստաընկերությունը հայտնում է, որ գիշերը՝ ժամը 02։00֊ի սահմանում իրավապահ մարմինները Թբիլիսիից ոչ շատ հեռու կախված են գտել Գումբուրդոյի բնակիչ, մոտ 32֊33 տարեկան Վ. Գ.֊ին։

Տեղեկությունը հեռուստաընկերությանը հաստատել են Գումբուրդոյից, ըստ աղբյուրի՝ տղամարդը տնից դուրս է եկել սեպտեմբերի 13֊ի երեկոյան եւ չի վերադարձել։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։