
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են.
Սեպտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահը շնորհավորեց Ա.Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց Վրաստանում։
Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Վրաստանի միջև առկա ակտիվ համագործակցության վերաբերյալ։
ՀՀ դեսպանը հակիրճ անդրադարձ կատարեց նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։