Ռուսաստանը շարունակում է օկուպացնել մեր երկրի տարածքները. Ղարիբաշվիլի

Ռուսաստանը շարունակում է օկուպացնել մեր երկրի տարածքները. Ղարիբաշվիլի

«Ռուսաստանը շարունակում է օկուպացնել մեր երկրի տարածքները, մենք պետք է խուսափենք բազմաթիվ սադրանքներից, կառավարենք գործընթացը՝ կապված սահմանագծման և բազմաթիվ այլ խնդիրների հետ»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում։

«Մենք բավականին ծանր վիճակում ենք. Այսօր մենք դժվար ժամանակներ ենք ապրում ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում, քանի որ Ռուսաստանի չարդարացված ագրեսիայից և լայնածավալ պատերազմից հետո Ուկրաինայում իրավիճակն արմատապես փոխվել է, այդ թվում նաև մեր տարածաշրջանում, բայց, ինչպես նշեցիք։ Վրաստանն առաջինն էր, ով նման պատերազմ ապրեց 2008 թվականին, և այդ ժամանակվանից, ինչպես գիտեք, մեր երկրի տարածքի 20 տոկոսը օկուպացված է։ Ռուսաստանը շարունակում է օկուպացնել մեր երկրի տարածքը։ Այդ ժամանակվանից մենք ստիպված ենք եղել խուսափել բազմաթիվ սադրանքներից, կառավարել այն գործընթացը, որը կապված է սահմանագծման և բազմաթիվ այլ խնդիրների հետ։

Նաև ուզում եմ ասել, որ մենք առավելագույն աջակցություն ենք հայտնել Ուկրաինային։ Մենք համերաշխ ենք նրանց հետ։ Մենք հազար տոննա մարդասիրական բեռ ենք ուղարկել։ Ինչպես դուք նշեցիք, մենք աջակցել ենք բազմաթիվ բանաձեւերի, որոնք սատարում են Ուկրաինային վերաբերող հայտարարություններին, և անում ենք հնարավորը մեր հնարավորությունների սահմաններում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։