Թբիլիսիում մեկնարկել են ՆԱՏՕ-Վրաստան վարժանքները

Թբիլիսիում մեկնարկել են ՆԱՏՕ-Վրաստան վարժանքները

Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմակայանում՝ ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի Վարժանքների ու գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) տարածքում, մեկնարկել են «ՆԱՏՕ-Վրաստան-2016» վարժանքները, որոնք տևելու են նոյեմբերի 20-ը, հայտնում Է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ընդգրկուն վարժանքներին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 12 անդամ և երկու գործընկեր երկրներ: Վարժանքներին մասնակցում է 250 զինվորական: Համատեղ վարժանքների գլխավոր նպատակը Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի զինված ուժերի փոխհամատեղելիության ապահովումն Է»,- հայտնել են պաշտպանության նախարարության ներկայացուցիչները բացման արարողության ժամանակ:

Ռազմական գերատեսչությունը նշում Է, որ «ՆԱՏՕ-Վրաստան 2016» վարժանքները թվով երկրորդ վարժանքներն են, որոնք անցկացվում են ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների փաթեթի (SNGP) շրջանակներում»։



Opinion, pooling and voting