
Նինոծմինդայի երիտասարդները նախաձեռնությամբ դիմել են քաղաքապետին: Տեղացի ուսանողները և դիմորդները պահանջում են քաղաքապետարանի բյուջեում հաջողակ ուսանողների համար կրթաթոշակային ծրագրի քննարկում:
Երիտասարդները ցանկանում են, որ Նինոծմինդայի 2023 թվականի բյուջեում ավելացվի նոր ծրագիր, որը կնպաստի Նինոծմինդայի երիտասարդության մոտիվացիային և կբարելավի նրանց որակյալ կրթության հասանելիությունը, կբարձրացնի Վրաստանի բուհերում բարձրագույն կրթություն ստանալու մոտիվացիան։
Երիտասարդները գրավոր դիմել են նաև քաղաքապետարան:
Հեռուստատեսային քննարկումը տեսագրվել է «Մասնակցային բյուջետավորում՝ հանուն քաղաքացիների շահերի» նախագծի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի կողմից NDI-ի աջակցությամբ: