
Միջազգային բոլոր գործընկերներն իրենց ներդրումն ունեցել են հրադադարի պայմանավորվածության հարցում, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն, ինչը շատ ողջունելի է», – ասաց ԱԺ նախագահը։
Նշենք, որ ժամը 11:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ Փոխանցում է Radioaurora-ն։