Ռուսաստանի Դաշնության հարավային եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչեւ սեպտեմբերի 22-ը, հայտնում է «Ռոսավիացիա»-ն։
«Ռուսաստանի հարավային եւ կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 22-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ եւ Էլիստա օդանավակայաններ։
Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։