ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է իր Հայաստան կատարելիք այցի մասին լուրերը:
«Ես չգիտեի, որ իմ ճամփորդական ծրագրերն արդեն հրապարակված են: Վաղը ես կգնամ Հայաստան»,- ուրբաթ օրը Բեռլինում Յոթնյակի երկրների խորհրդարանների ղեկավարների ասուլիսի ժամանակ ասել է խոսնակը, պատասխանելով լրագրողի հարցին։
Նա նշել է, որ հայկական կողմից հրավերը վաղուց է ստացվել։ Փելոսիի հետ ճանապարհորդելու է նաև Հայաստանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփերը:
Ամերիկյան Politico թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Փելոսին առաջիկա շաբաթավերջին կայցելի Հայաստան՝ Երևանին աջակցություն ցույց տալու համար։ Ըստ հրապարակման՝ նա կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև հանրապետության այլ պաշտոնյաների հետ։