
Իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ Բաքուն, ոչ Երևանը չեն ցանկանում լայնածավալ էսկալացիա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։