Փ.Արագյալի օրվան նվիրված 5 հոգուց բաղկացած խումբը բարձրացավ Աբուլ լեռ

Փ.Արագյալի օրվան նվիրված 5 հոգուց բաղկացած խումբը բարձրացավ Աբուլ լեռ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Գարեգին Քաչաչյանը, Ռոբերտ Քաչաչյանը, Արարատ Եղոյանը, Մանվել Եղոյանը, Կարո Ծառուկյանը Փոքր Արագյալ գյուղի տոնի կապակցությամբ բարձրացել են Աբուլ լեռ (3301 մետր) և լեռան բարձունքում նշում են գյուղի տոնը և գյուղի եկեղեցու 160 ամյակը։

Խմբի անդամները Աբուլի գագաթի այս նվաճումը նվիրում են նաև իրենց հայրիկներին։

Հատկանշական է, որ խմբի անդամ Գարեգին Քաչաչյանը լեռնագնաց է, նվաճել է աշխարհի 33 գագաթ և Աբուլը 34 երրորդն  է։

Գարեգինի նվաճած գագաթներից են՝ Արարտը (5165 մետր), Էվերեստը (8848 մետր), ֆուձիյաման (3376 մետր), Էլբրուսը (5642 մետր), Կիլիմանջարոն (5895 մետր) և այլ լեռնագագաթներ։

Լուսանկարում Գարեգին Քաչաչյանն է

Խմբի բոլոր անդամները շնորհավորում են իրենց համագյուղացիներին Փոքր Արագյալ գյուղի օրվա կապակցությամբ և ցանկանում են խաղաղություն, առողջություն և տոկունություն։

Խմբի անդամները Աբուլ լեռան վրա գտնվող սրբատեղիում