Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առավելապես առանց տեղումների և արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 33 աստիճան. Քամին փչում է արևելքից։
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, սպասվում է արևային և տաք եղանակ, Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կգրանցվի +29, +30, գիշերը՝ +10, +12 աստիճան տաքություն։
Բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում սպասվում է առանց տեղումների և արևային եղանակ, ցերեկը օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև +22 +25 աստիճան, իսկ գիշերը՝ +7, +9 աստիճան տաքություն։
Սեպտեմբերի 18-ին տարածաշրջանում կպահպանվի առանց տեղումների եղանակ, օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի բարձրացում 2-4 աստիճանով։
Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կբարձրանա +30, +33, գիշերը՝ +11, +13 աստիճան տաքություն։
Սպասվում է առանց տեղումների և արևային եղանակ, բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև +24, +26, իսկ գիշերը՝ +9, +11 աստիճան տաքություն։
Սեպտեմբերի 19-ից օդերևութաբանները Սամցխե-Ջավախեթիում եղանակի փոփոխություն են կանխատեսում։ sknews.ge