Վրաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչ սննդի համար փող չունի. NDI

Վրաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչ սննդի համար փող չունի. NDI

Համաձայն Միջազգային հարաբերությունների ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) հարցման՝գրեթե յուրաքանչյուր երրորդ Վրաստանի քաղաքացին պարբերաբար բախվում է սննդի համար փող չունենալու խնդրին։

Պատասխանելով «Վերջին 12 ամիսների ընթացքում որքան հաճախ եք բախվել խնդրին, որ գումար չունեք Ձեր և Ձեր ընտանիքի համար սնունդ գնելու համար» հարցին՝ 30%-ն ընտրել է «ամեն ամիս կամ ավելի հաճախ» տարբերակը, 29%-ը՝ «ավելի հազվադեպ, քան ամեն ամիս», 39%-ը՝ «երբեք»։

Հարցվածների գրեթե կեսը (45%) նշել է, որ իրենց ֆինանսական վիճակը վերջին հինգ տարիների ընթացքում վատացել է, ևս 34%-ը նշել է, որ այն չի փոխվել։ Եվս 67%-ը նշել է, որ վերջին տասնամյակում աղքատությունն երկրում աճել է ։

55 տոկոսը Վրաստանի տնտեսական վիճակը վատ է գնահատում: 38%-ն ասում է, որ այն նորմալ է, և միայն 4%-ն է ասում,որ տնտեսական վիճակը լավ վիճակում է։

Գների բարձրացման, գործազրկության և փոքր թոշակների հետ մեկտեղ, Վրաստանի քաղաքացիներն աղքատությունը համարում են ազգային գլխավոր մարտահրավերներից մեկը։ jnews.ge