Նենսի Փելոսին ժամանեց Հայաստան

Նենսի Փելոսին ժամանեց Հայաստան

Սեպտեմբերի 17-ին Հայաստան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին։

Նախատեսվում է, որ այցի ընթացքում Փելոսին կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ «քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և անվտանգության ներկա իրավիճակը»:

Հայտնի է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի 19-ը։

Սեպտեմբերի 15-ին ամերիկյան Politico թերթը հայտնել էր, որ Ներկայացուցիչների պալատի նախագահը մեկնում է Հայաստան՝ Ադրբեջանի հետ վերսկսված բախումների ֆոնին։ Հրատարակությունը նշում է, որ այցը նպատակ ունի ցույց տալ ԱՄՆ-ի աջակցությունը Երևանին Բաքվի հետ աճող հակամարտությունում։ shantnews.am