
Հրաձգությունը տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ, Թբիլիսիի արվարձանում գտնվող Կիկետի գյուղում, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
Նախնական տեղեկություններով, վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում՝ երկու կին։ Տուժածներին տեղափոխում են հիվանդանոցներ։
Միաժամանակ «Մթավարի» հեռուստաալիքը հայտնում է, որ կրակոցների ժամանակ երկու մարդ է զոհվել։
Տեղում մոբիլիզացվել են ոստիկանության աշխատակիցները։
Լրացուցիչ մանրամասներ այս փուլում հայտնի չեն։ jnews.ge