Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը կտա բոլոր հարցերի պատասխանները

Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը կտա բոլոր հարցերի պատասխանները

Վրաստանի խորհրդարանի առաջին նիստի ընթացքում նորընտիր պատգամավորների հետ մեկտեղ, կհաստատվեն նաեւ գործող վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պատգամավորական իրավասությունները:

Խորհրդարանի անդամ կդառնան եւ պատգամավորական երդում կտան նաեւ Կախա Կալաձեն եւ Գիորգի Գախարիան, որոնք՝ ըստ առկա տեղեկատվության, նոր կառավարության անդամներ կլինեն:

Կալաձեն եւ Գախարիան կզրկվեն պատգամավորական իրավասություններից այն բանից հետո, երբ նորընտիր խորհրդարանը կհաստատի կառավարության կազմը: Սրան կհաջորդի խորհրդարանի կանոնակարգով հաստատված ընթացակարգը, որի համաձայն պատգամավորի կարգավիճակին հակասող պաշտոն զբաղեցնելու պարագայում՝ կչեղարկվեն օրենսդիրի իրավասությունները: Խնդիրը տարբեր է գործող վարչապետի պարագայում, ով խորհրդարանի անդամ կդառնա պահպանելով կառավարության ղեկավարի պաշտոնը։ Նորընտիր խորհրդարանի իրավասություններին ծանոթանալուց հետո, կառավարության իրավասությունները կդադարեցվեն եւ Կվիրիկաշվիլին կդառնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Համապատասխանաբար, կստեղծվի իրավիճակ, երբ Կվիրիկաշվիլին մինչեւ նոր կառավարության կազմավորումը միաժամանակ կլինի ե՛ւ խորհրդարանի անդամ, ե՛ւ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Նոր կառավարությանը վստահություն հայտնելուց հետո, խորհրդարանը պատգամավորական իրավասություններից կզրկի նաեւ Կվիրիկաշվիլիին:

«Ալիք մեդիա» լրատվականը նշում է. «Խորհրդարանը, խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ, իրականացրել է սահմանադրական փոփոխություն, ըստ որի վարչապետի պաշտոնը հանվել է պատգամավորի թեկնածու լինելու չհամապատասխանող պետական-քաղաքական գործիչների ցուցակից, ուստի Գիորգի Կվիրիկաշվիլին մնացել է ե՛ւ վարչապետ, ե՛ւ մասնակցել է ընտրություններին՝ գլխավորելով «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ընտրացուցակը:»



Opinion, pooling and voting